Արմեն Սարգսյանը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնը և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը.
Հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել.
Դեյվիդ ՍՔՈՐԹՈՆԻՆ
«Սմիթսոնյան» հաստատության
քարտուղար (ԱՄՆ)
Սաբրինա Լին ՄՈԹԼԻԻՆ
«Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ)»,- ասված է հրամանագրում: