Բաժիններ՝

«Ռոնալդու. կատարելության տենչով». ընթերցողն արդեն կարող է հայերեն կարդալ համաշխարհային բեսթսելերը

Հայ մարզասերների գրադարանը ավելացավ ևս մեկ գրքով. ընթերցողի դատին հանձնվեց «Ռոնալդու. կատարելության տենչով» ստեղծագործությունը:

Գրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր «New Mag» ընկերությունը, ներկա էին մարզական լրագրողները: Իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքում անդրադարձ կա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մանկությանը, պատանեկությանը, Ավեյրոների ընտանեկան դժբախտությանը: Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, թարգմանության խմբագիրն է Վասակ Դարբինյանը:

«Հայաստանում գրախանութ հիմնականում գնում են կանայք: Մենք փորձեցինք այնպես անել, որը այս գրքի հետևից գրախանութ գնան նաև տղաները: Հայաստանում տղամարդիկ բաժանվում են ոչ միայն շիկահերների կամ սևերի, «Mercedes» կամ «BMW» նախընտրողների, այլև Ռոնալդուին և Մեսսիին նախընտրողների: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք Ռոնալդուի գրքից և կշարունակենք Մեսսիի գրքով»,-ներկաների հետ զրույցում ասաց «New Mag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Գիրքը բոլոր գրախանութներում կվաճառվի սեպտեմբերի 22-ից:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս