Ավելի քան 9 մլն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղեւոնդյանը դեսպանի, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15– ին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաեւ «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղեւոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ:
Հավելենք, որ մինչ այս Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնները ստանձնում էր Օլեգ Եսայանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ էր կանչվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: