
Ինչ ունենք մեծ շուքով կալանավորումներից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին:
Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը գործի անցավ, եւ մեկը մյուսի հետեւից սկսեցին կալանավորումները: Բայց ուսումնասիրելով աղմակահարույց գործերը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործերի ելքն այդքան էլ խոստումնալից չէ:
Ուսումնասիրելով առավել հնչեղություն ստացած դեպքերը` նկատում ենք, որ թեեւ անձինք մեծ շուքով կալանավորվեցին, սակայն կարճ ժամանակ անց գրավ վճարելով` հայտնվեցին ազատության մեջ, շատերն էլ դեռ փնտրվում են: Ահա թե ինչ ելք ունեցան 4 ամիս առաջ մեծ շուքով բացահայտված աղմակահարույց քրեական գործերը. առ այսօր որեւէ մեկը պատիժ չի կրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: