
Փրկարարներն անօգնական վիճակում հայտնաբերել են քաղաքացուն, նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 05:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են Ք. Կ.-ին (ծնված 1944 թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ք. Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: