Բաժիններ՝

Ընդլայնված խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՓԾ տնօրենը շնորհավորեց փրկարարներին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումներին՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՓԾ տարբեր վարչությունների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ միջոցոռումների ընթացքում անձնակազմի պատրաստականության վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19765 զանգ, ինչպես նաև՝ 432 դեպք-պատահար, որից 266-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ գրանցվել է 8 ահազանգ, և ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց համապատասան հանձնարարականներ, որոնք վերաբերում էին նյութատեխնիկական ապահովմանը, անձնակազմի հմտությունների ու կարողությունների զարգացմանը, կարգապահությանը և այլ հարցերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս