Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը դիտել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում դիտել են այդտեղ տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում խաչքարը պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նա մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նա հանդիպել է ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս