Բաժիններ՝

«Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ, այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող Արթուր Գևորգյանին». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող  Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս