Կ.Դանիելյանը նշեց, որ լճի ափերը չմաքրվեցին, սկսվեց ակտիվ ճահճացումը, և արդյունքում բավականին վնասվեց լիճը. «Միայն Խորհրդային Միությունից եկող կառույցներն են, որ, կարելի է ասել, որ օրենքով են այդտեղ եղել, մնացած բոլոր կառույցներն անօրինական են: Փոխհատուցման խնդիր չկա, և քանդման գործընթացը գնում է, բայց՝ շատ դանդաղ»:
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը:
Հարկային մարմնի քննության ենթական գործերով մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարողները կենթարկվեն նվազագույն տուգանքի:
ՀՀ բնապահպանության նախարարությունը Սևանա լճի համար կարևոր նշանակություն ունեցող էնդեմիկ կողակ ձկնատեսակի վերականգնման նպատակով նախատեսում է դրա արհեստական վերարտադրության աշխատանքներ:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա−Խորենացու փողոց խաչմերուկի Մաշտոցի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Ընկերությանը:
Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթական՝ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով և կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարևոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն:
Կարծում եմ՝ անկախ ընկերության գործունեության վայրից ու շուկայի պայմաններից, միշտ էլ հնարավոր է հաջողության հասնել, եթե դու ունես գաղափարներ, որոնց հավատում ես և դրանց իրագործման համար բավականաչափ ջանք ես գործադրում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31-ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի բաց նամակին․
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Սուզուկի»-ի մոտոցիկլիստը Լոռու մարզի Մարգահովիտ Մեղրաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին, կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել. ֆրանսիացի 47-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվածը թմրամիջոց էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել 254 հոգու, այդ թվում՝ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
««Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սեպտեմբերի 28-ին` ժամը 02:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։
«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ նորակառույց ջրագիծը գործող համակարգին միացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան և Քարակերտ փողոցների ջրամատակարարումը: