Շիրակի մարզի Արևիկ համայնքում վերանորոգվել է երաժշտական դպրոցի կտուրը: Աշխատանքներն իրականցվել են Հայկական «Կարիտասի» «Ծխական հասարակական խորհուրդներ հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը ազդարարել է մինչեւ 2018 թվականի վերջը ԱՊՀ-ի տարածքում չորս խոշոր զորավարժությունների անցկացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:
Երևան-Արմավիր երթուղին կհամալրվի հարմարավետ տրանսպորտային միջոցներով:
Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։
«Սուտ մատնության հանգամանքը կճշտվի բոլոր այն դեպքերում, երբ հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու կամ գործերը կարճելու որոշումներ կայացվեն: Այսինքն՝ մենք դրա մասով դեռ ժամանակ ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ականների պնդումներին, թե սուտ մատնության հաղորդումներ են եղել, եթե պատշաճ չարձագանքվի, ոստիկանապետը պետք է հրաժարական տա:
Բռնցքամարտի ֆեդերացիան արտահերթ հավաք-ժողով էր հրավիրել, որտեղ քննարկվեց երկրորդ բռնցքամարտի ֆեդերացիայի (Հայկական բռնցքամարտի ֆեդերացիա) առկայության, ի հայտ եկող խնդիրները:
Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ին։
Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ»-ի դիմաց հայտնաբերվել և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն է ներկայացվել դատապարտյալ 1992 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն:
Սեպտեմբեր 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չմանրամասնեց`արդյոք Հենրիխ Մխիթարյանը զրկվե՞լ է դիվանագիտական անձնագրից, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳՆ խոսնակն ասաց, որ այդ տեղեկությունը պաշտպանված է օրենքով:
Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:
Թուֆենկյան հիմնադրամը հանդիսավոր կերպով նշեց Արցախում գործունեության իր 15 ամյակը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Ոստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն «Իրավունք»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Հայաստանում ապականվում են բոլոր ոլորտները: «Դպրոցի մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև եթե ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարիխուանայի ջատագով է, ես իմ երեխային չեմ ուզում այստեղ դպրոց տանել, որովհետև չեմ կարողանալու հետո երեխայիս բացատրել, թե ինչու է մարիխուանան վատ բան:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: