Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային:
Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետեւանքով, նախնական տվյալներով՝ զոհվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը:
ՀՀ կառավարությունը մտադիր է համաներում իրականացնել: Հարցն այսօր կքննարկվի գործադիրի նիստում: «Այսօրվա օրակարգում համաներման հարցն է, որը կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի նիստում այն պետք է դռնփակ քննարկվի, ճիշտ չի լինի, որ կառավարության նիստում դռնբաց քննարկվի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներքին բացահայտումների արդյունքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն 12 դեպքով նյութեր է ուղարկել իրավապահ մարմիններին։
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ռաիսա Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Ռաիսա Գալստյանն այդ պաշտոնին է նշանակվել օգոստոսի 9–ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել:
Հոկտեմբերի 4-ին`ժամը 02:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բամբակի մշակության վերականգնումը Արմավիրի մարզում 300 նոր աշխատատեղի ստեղծման հնարավորություն կտա: Ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է։ Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանից դեպի ք. Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին ջրագծի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված…
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային:
Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 (մեկ) անդրկովկասյան գորշ արջի անկում:
SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
Մարտունու ոստիկանները յուրացման դեպք են բացահայտել․ հիվանդանոցի տնօրենը ապօրինություններ է կատարել:
Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի վերջին տասնօրյակից սկսած, ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը:
Ֆրանսիայի նախագահը գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում:
ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությունում գտնվող ծրագրի նպատակն է «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ոչ միայն երիտասարդ, այլ նաև բոլոր զինծառայողներին:
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:
Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:
Խարդախության և կաշառք տալուն հանցակցելու փորձի մասին հաղորդում ոստիկանությունում:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանըմեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը: