
Վալերի Օսիպյանը՝ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
«Քանի որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ունեն հատուկ կարգավիճակ, նրանց կփոխանցվի նյութերը, իսկ միջադեպին կտրվի իրավական գնահատական՝ ըստ ընթացակարգի»,- ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ այդ գործով բերման են ենթարկվել Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի թիկնապահները: