Նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Այսօրվա երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ:
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրակի 70 հասցեի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 23-ամյա Նարե Ն․-ն։
Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում:
Նոյեմբերի 24-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արաքս կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձանց կողմից համայնքապետերին իրենց օգտին ձայներ հավաքելու համար գումար տալու մասին հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:
Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա երթից այս լուսանկարը՝ գրելով. «Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել …»:
Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանաց ու տղամարդկանց միջև չի կարող լինել ամբողջական հավասարություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է նոր ծրագիր՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար:
ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Սաղմոսավանք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հայտնաբերվել են երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքեր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները:
«Քայլում ենք, քայլում ենք, քայլում». ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «
Նոյեմբերի 24-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադևոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43 000 ԱՄՆ դոլար, 40 000 եվրո, 43 000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55 000 000 ՀՀ դրամ, 10 000 եվրո և 3 000 000 ռուբլի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկած ու 2 օր տևող «Սև ուրբաթ»-ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսևորվում: Իհարկե, այստեղ ևս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի և Սոթքի զորամասի ջրամատակարարումը:
Samsung Electronics ընկերությունը նոյեմբերի 23-ին ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց մոտ ախտորոշել են ուռուցքային հիվանդություններ, որոնք առաջացել են, ենթադրաբար, արտադրողի գործարաններում վնասակար քիմիկատներով աշխատելուց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Էրեբունիում այս տարվա հոկտեմբերին արձանագրված սպանության փորձը, երբ փորձել էին մետաղական լարով խեղդամահ անել։
Վնասված ավտոմեքենայի վրա ամերիկացի աշակերտուհու թողած երկտողը վիրուսային է դարձել սոցցանցերում հրապարակումից հետո:
Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ: Իր երազանքը գործարարն այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում։
Գեղարքունիքի մարզում 2019 թվականի սկզբից կգործի ջրօգտագործող երեք ընկերություն, որոնք կանջատվեն գործող «Գեղարքունիք» ՋՕԸ-ից:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Կողբ հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում Թումո կենտրոնի կառուցմանը։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը: