ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Նոյեմբերի 23-ին, ժամը 22-ն անց 15-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք, պնելմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թվականին ծնված մի երիտասարդ:
Հանրապետության նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 24-ից 25-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկումը» խորագրով դասընթաց։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու՝ շուրջ չորս տասնյակ դեպքեր:
ՔԻչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Խաչատրյանը, ով կալանավորվել էր Թուֆենկյան փողոցում հնչած կրակոցների գործով, մահացել է:
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից:
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է երեխաների հետ և լուսանկարը հրապարակել Facebook–ում։
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվել է հարակից հողամասում:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 233 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում՝ «Օդալեն» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանից դուրս եկող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան այրվում է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 23.40-ին, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. ծառը կոտրվելով ընկել է երթևեկելի մաս, ինչին էլ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ծառի հատվածներն էլ բախվել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. «ՎԱԶ-2112»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վնասակար սննդի գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի վերջին:
Եկեղեցուց մոմ գնելու ամբողջ իմաստն այն է, որ վաճառված մոմի եկամուտը ծառայում է եկեղեցու կարիքների (աշխատավարձ, կոմունալ ծախսեր, հարկեր և այլն) համար:
ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեցինք՝ ուսումնասիրություն կա՞, թե Հրանուշ Հակոբյանի կոչն ինչ արձագանք է ունեցել։ Մեզ պատասխանեցին, որ նման վիճակագրություն առանձնացնելը բավականին դժվար գործ է։
Մի օր մի գյուղում հարսանիք էր, կազմակերպվել էր մեծ խնջույք: Հավաքվել էին մեծ թվով հարազատներ, բարեկամներ, ընկերներ:
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու դեպքով նոր մանրամասներ են պարզվել։
Ալիսան (աղջկա անունը փոխված է), ով տպավորվել է քարոզից, մի քանի օր շարունակ տանջվել է, իր մեջ սկսել վերլուծել ամեն բան և չանցած մեկ շաբաթ՝ գնացել է Տեր Հոր մոտ և պատմել, խոսել իրեն հուզող հարցերի մասին:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանին։