Վթարի վայրում աշակերտուհու թողած երկտողը մեկ միլիոնից ավելի լայք է հավաքել Twitter-ում
Վնասված ավտոմեքենայի վրա ամերիկացի աշակերտուհու թողած երկտողը վիրուսային է դարձել սոցցանցերում հրապարակումից հետո: Ինչպես պատմել է Twitter-ի օգտատեր Էնդրյու Սիպովիչը, մի քանի օր առաջ ինքն իր ավտոմոբիլի վրա խորը փոս ընկած տեղ է հայտնաբերել: Կողքին ոչ ոք չի եղել, բայց դիմապակու վրա գտել է երկտող՝ գրված երեխայի ձեռագրով։
Տեղի դպրոցի վեցերորդդասարանցի աղջիկը (այդպես է նա ներկայացել) գրել է, որ Սիպովիչի ավտոմեքենային բախվել է իր դպրոցական ավտոբուսը: Վարորդը հարվածել է ավտոմոբիլին, երբ հետ էր քշում, ինչից հետո իսկույն մեկնել է: Աղջիկը թողել է ոչ միայն ավտոբուսի համարանիշը, այլեւ նկարել Է ճանապարհատրանսպորտային պատահարի մոտավոր սխեման:
Սիպովիչը նշել է, որ աշակերտուհուց ստացած տեղեկատվության շնորհիվ ինքը կարողացել է տնտեսել ավտոմոբիլի նորոգման հարցում, ուստի պատրաստվում է, ինչպես հարկն է, շնորհակալություն հայտնել նրան: Սիպովիչի հրապարակումը մի քանի օրում ավելի քան 250 հազար ռեփոսթ եւ շուրջ 1,2 միլիոն լայք է հավաքել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: