Մեքենաներ, երկու առանձնատուն, փոխառություններ ու դրամական միջոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հայտարարագրում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Թ. Թադևոսյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Բացի այդ, հայտարարագրել է նաև «TOYOTA CAMRY 2.4», «MAZDA 6 2.5 L» մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «FORD TRANSIT TD 2.4» և «IZH 2717» մակնիշի բեռնատար մեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադևոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43 000 ԱՄՆ դոլար, 40 000 եվրո, 43 000 եվրո, 23 000 000 ՀՀ դրամ, 45 000 եվրո, 55 000 000 ՀՀ դրամ, 10 000 եվրո և 3 000 000 ռուբլի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 4 700 000 ՀՀ րդամ, 24 700 եվրո, 550 000 ռուբլի և 3500 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 25 000 եվրո և 450 000 ռուբլի, իսկ ՀՀ դրամով ստացած եկամուտը՝ 440 000 ՀՀ դրամ:
Նշված եկամուտները նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թելման Թադևոսյանը 2013–2017թթ. եղել է «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ–ի տնօրենը: 2016-2018թթ. աշխատել է ռուսական «ԻՑԻ ՆԻԻ Էլեկտրոմաշինոստրոենիե»-ում՝ որպես ընկերության փոխտնօրեն: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 23-ին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: