Բաժիններ՝

Փայտե բռնակներով հարմարեցված մետաղական լարը գցել է պարանոցին ու փորձել սպանել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել Էրեբունիում այս տարվա հոկտեմբերին արձանագրված սպանության փորձը, երբ փորձել էին մետաղական լարով խեղդամահ անել։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Պողոսյանը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի 10-րդ տան տանիքում, փայտե բռնակներով հարմարեցված մետաղական լարը գցելով Աշոտ Սարգսյանի պարանոցին, փորձել է խեղդելու միջոցով սպանել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ա.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս