Բաժիններ՝

ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների կանայք այցելել են Սաղմոսավանք

ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին  Սաղմոսավանք:

Դեսպանների տիկնանցից շատերն առաջին  անգամ  էին այնտեղ և շատ տպավորված էին:  Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)մշտական համակարգող  Շոմբի Շարփի  կինը` Սարա Ուոթերսոնը նշեց, որ Սաղմոսավանքն ուղղակի հիասքանչ վայր է:

«Ես առաջին անգամ էի այնտեղ,  դա հիանալի վայր էր, վանքի շրջակայքը նույնպես ապշեցուցիչ էր` լեռները, ձորը: Եկեղեցու ներսում աղոթք հնչեց, ինչը շատ գեղեցիկ էր»,- նշեց Սարա Ուոթերսոնը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի կինը` Ուրազաևա Ասելն, արդեն երկրորդ անգամ էր լինում Սաղմոսավանքում, սակայն,  նրա խոսքով՝ այս անգամ տպավորություններն այլ  էին: «Առաջին անգամ այս ամառ էի եղել այստեղ, կիրակի օր էր, շատ մարդ կար` հարսանեկան արարողություն էր: Այսօր ամեն ինչ այլ էր` մենք լռության մեջ էինք, հատուկ մեզ համար աղոթք հնչեց, ինչը շատ տպավորիչ էր:

Ամբողջ պատմությունն էլ լսեցինք և այսքան տարի շարունակ այն կանգուն է մնացել ու ցանկանում ես, որպեսզի դեռ երկար հազարամյակներ էլ այդպես մնա և մարդկանց բարություն բերի: Սաղմոսավանքում հիացնում է նաև շրջակա բնությունը»,- ասաց Ուրազաևան և հավելեց, որ նմանատիպ վայրեր այցելելուց հետո հոգեպես ավելի հանգիստ ես լինում, քանի որ այդպիսի  վայրերը շատ մաքուր են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս