«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են դժգոհել. նրանց չի գոհացրել նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, համաձայն որի՝ ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրվեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության:
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:
Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով կ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նախաքննական մարմին միջնորդությամբ քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը:
Եվրասիական տնտեսական միության դատարանն անընդունելի է համարել Միության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող մարզիկների կողմից ազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում:
Խուլիգանություն կատարելու եւ կողոպուտի համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը, օրերս գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտնում է News.am-ը: Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հասատեց Վարդանյանի պաշտպան Վահե Դանիելյանը։
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռեւս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Կայքի հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլ նաեւ Երեւանին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի վերջերին «Աբովյան» Բ/Կ-ում մահացել է բուժվող հիվանդը՝ Աբովյան քացաքի 55-ամյա բնակչուհին։
Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան:
Հայտնում ենք, որ կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից վերջին ժամանակաշրջանում հայտարարություն է տարածվում անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
96 տարեկան հասակում մահացել է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի մայրը:
Սիրիայի Հալեպ քաղաքի դպրոցները ներդրել են այն երեխաների հետ աշխատանքի մեթոդիկաներ, որոնք երկար ժամանակ ապրել են զինյալների միջավայրում:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Միկրոթաղամասում ավտովթարի հետևանքով մարդ է մահացել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում:
Պատվիրված սպանության փորձ Ռոստովում։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09:50-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Մենք հարուստ մշակույթ ունենք, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Ես երջանիկ եմ, որ մարդիկ հայկական մշակույթի մեջ տեսնում են լավն ու գեղեցիկը` ավելի մոտենալով իրենց ակունքներին։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312 քրեական գործի վարույթ: