Բաժիններ՝

Հալեպի դպրոցներն օգնում են ադապտացվել զինյալների միջավայրում ապրած երեխաներին

Սիրիայի Հալեպ քաղաքի դպրոցները ներդրել են այն երեխաների հետ աշխատանքի մեթոդիկաներ, որոնք երկար ժամանակ ապրել են զինյալների միջավայրում: Լրագրողներին հայտնել է Հալեպի դպրոցներից մեկի տնօրեն Ամին Հարիրին:

«Մեր դպրոցում սովորում է 2,7 հազար երեխա, որոնցից 400-ն ապրել է զինյալների միջավայրում: Մենք նրանց հետ աշխատում ենք հատուկ մեթոդիկաներով»,- նշել է Հարիրին:

Նրա խոսքով՝ երեխաների ադապտացիայի գործընթացը բարդ էր: «Կար ժամանակ, երբ նրանք մեզ հետ թշնամաբար էին շփվում: Բայց ամիսներ անց մենք կարողացանք փոխել նրանց պահվածքը»,- նշել է Հարիրին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի իշխանությունները պլանավորում են իրականացնել վերականգնողական կենտրոների ստեղծման ծրագիր, որտեղ հոգեբանական օգնություն ցույց կտրվի այն երեխաներին, ովքեր պատերազմի ժամանակ ապրել են զինյալների միջավայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31