Բաժիններ՝

Քեվին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին

ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին:

Օքսուզը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:

«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ-ի արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին(Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքիընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվելէր կալանավորում:

The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմիցխոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմիցՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեականգործ:

Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպվածհանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետականեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել էհանցակազմի բացակայության հիմքով:

Կարեն Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս