Բաժիններ՝

Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում․ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը։

«Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով արդյունավետ համագործակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Շտաբի հետ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը»,- փոխանցեցին Պաշտպանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ, ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31