Բաժիններ՝

4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:

Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել:

Դեկտեմբերի 10-ին ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 1.10-ին Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գևորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց:
Գևորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
Կատարում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս