ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տանկային գումարտակները պատրաստ են ցանկացած մարտական գործողության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը:
Փոխգնդապետ Գաբրիելյանի խոսքով՝ ծառայության ընթացքում նորակոչիկների փորձի պակասի հետևանքով որոշ դժվարություններ են առաջանում, սակայն դրանք անհապաղ շտկվում են փորձառու սպաների աջակցությամբ:
«Խնդիրներ կան, որոնք ընթացքում շտկվում են: Ջահել անձնակազմեր են, որոնք ուսումնական գործընթացում դժվարանում են, բայց խնդիրները շտկվում են կազմակերպված սպաների շնորհիվ: Մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնագիտությանը կրակային պատրաստության խնդիրների գործում»,- ասաց Գաբրիելյանը:
Հովիկ Գաբրիելյանի ենթակայության տակ գտնվող զորամասը մասնակցել է մի շարք զորավարժությունների և յուրաքանչյուր պահի պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք:
«Անձնակազմն այսօրվա դրությամբ պատրաստ է ցանկացած մարտական գործողությունների լիակատար մասնակցելու և տեղում ոչնչացնել հակառակորդին»,- նշեց փոխգնդապետը:
Տանկային գումարտակի տրամադրության տակ է գտնվում նաև «Տանկային բիաթլոն 2015» մրցույթում որպես պարգև ստացած Տ-90Ս տանկը և պատրաստ է մասնակցել մարտական գործողություններին: