ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք:
Աղետից 31 տարի անց անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում դեռ լուծված չէ:
Մարտի 1-ին դեպքերի ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նսիտի ժամանակ հայտարարեց, որ իր 33-ամյա որդուն գնդակահարել են մարտի 1-ին՝ իր և ժողովրդի ազատության համար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը:
Գյումրիում կկառուցվի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան՝ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Նախագծային գործընթացն արդեն սկսված է: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր օդով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումով բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ելույթներով հանդես եկավ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, որոնց խոսքը խիստ հուզել էր Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ելույթով հանդես եկավ նաև մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Երևանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու մետաղական տնակներ են այրվում:
Կիեւում մեռած են գտել «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկին՝ «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողին:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 55-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին:
Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։Այդ մասին նրանք տեղեկացրել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ «Մեկնարկեց մեր նստացույցը Ազգային ժողով ի դիմաց։
Տեսչական մարմինների գրասենյակում ներքին խարդավանքները շարունակվում են նաև այս օրերին։ Աղաջանյանի տեղակալ Լիանա Ղալթախչյանը շեֆից հանձնառություն է ստացել՝ ազատվել տեսչական մարինների 6 ղեկավարներից, և հնարավորինս շուտափույթ՝ հաջորդ քայլին, նրանց 16 տեղակալների փոփոխման հարցը պետք է լուծվի:
Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի ծակած-թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել Նալբանդյան գյուղի մի բնակիչ:
«Գառս նվիրում եմ վարչապետին». Երիտասարդը գառը բերել է կառավարության մոտ ու կապել է ծառին:
Շուտով Սանկտ Պետերբուրգ-Երևան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրում կիրականացնի ևս մեկ ավիաընկերություն:
ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչներն ահազանգ հնչեցրին «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի շրջանակներում գյուղ այցելած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կապված խոշոր եւ մանր եղջերավոր անասուների շրջանում բռնկված բրուցելյոզ հիվանդության հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասեկոսե է որակում այն տեղեկությունը, թե Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի մոտ այսօր վաղ առավոտից շարունակվում է ընդդեմ և հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
Բաց նամակ լրագրող պատգամավորներին՝ դատապաըտված լրագրողից։ Երբեք չէի պատկերացնի, որ գործընկեր, ինչու չէ նաեւ իմ ընկեր պատգամավորներին կդիմեմ բաց նամակով։ Գուցե շատերն էլ չգիտե՞ն, որ 2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Որպես լրագրող՝ նախընտրեցի ոչ թե դիմում ուղարկելու, այլ բաց նամակի անմիջական ձեւը։