Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ:
Պարզվում է՝ Ամանորին ընդառաջ «շեֆերը» կանչել են թաղապետարանի աշխատակիցներին ու հորդորել, որ աշխատանքից ազատման դիմումներ գրեն:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն Ամանորին ընդառաջ ներկայացրել է սննդամթերքի պահպանման ժամկետները:
Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի փրկարարները կրկին այցելել են Սպիտակ՝ հասկանալու համար, թե ինչպես է վերականգնվել աղետի գոտին:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
2019թ. Շիրակում հացահատիկի համախառն բերքի կանխատեսվող աճը պայմանավորված է 2018 թ. հացահատիկի միջին բերքի բարձր ցուցանիշով, մինչդեռ կարտոֆիլի և բանջարեղենի համախառն բերքի կանխատեսվող նվազումը՝ ցանքերի ֆիզիկական ծավալների կրճատմամբ:
Ռուսաստանի տուր օպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն հայտարարել է, որ 2018թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ պահանջված հանգստի ուղղությունը Թուրքիան է:
Կառավարությունը հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
«Թող հիմնավորեն, թե ինչո՞ւ են կրճատում որոշ աշխատողների, և վերջ, ոչ թե քնեն-զարթնեն ու որոշում ընդունեն: Բա գալիս ու խոստումներ էին տալիս, որ սա այլ իշխանություն է, նոր իրավիճակ: Նոր իրավիճակում հնարավորություն տվեք յուրաքանչյուրին աճելու, զարգանալու:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։
«Ես էլ էի կարծում, որ այս տարի շինարարական աշխատանքները կավարտվեն, բայց չեղավ: Ամեն դեպքում, շենքն արդեն պատրաստ է, Ամանորից հետո նոր թափով կշարունակվեն աշխատանքները: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կավարտեն Մենք բոլորից շատ ենք սպասում այդ օրվան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Դեկտեմբերի 26-ին և 27-ին ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար կազմը՝ ՓԾ տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ, Տավուշի մարզում էր:
Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա» ՓԲ ընկերությանը ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնության ժամկետը երկարաձգեց մինչև 2019 թվականի մարտի 24-ը։
Հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը արդարացված է համարում երևանցիների 70,6%-ը:
«Շնորհիվ Ռիտա Սարգսյանի՝ հիմնադրամին նվիրատվություններ են արել տարբեր երկրների մեծահարուստներ, ինչպես նաև՝ ընկերություններ, և նույնիսկ՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը։ Այդ ո՞վ է ասում, որ այդ գումարները գողացված են»:
Դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլն 800 հազ. դրամ:
Բաղրամյան 26-ը լի էր բազմաթիվ երեխաների երգ ու ծիծաղով, զանազան խաղերով ու շոուներով: Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։
Կառավարության որոշմամբ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կառավարությունը ընդունեց 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույց, որը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Կարելի է միայն պատկերացնել՝ ինչ եզրակացություններ է անում այս ամենին նայելով՝ որևէ պոտենցիալ ներդրող, ընդ որում՝ ցանկացած ոլորտում, ու հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանում ներդրումները շարունակում անկում ապրել:
Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ:
Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ավտոտնակին, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Մենք ոչ թե նեղում ենք, այլ վարչարարություն ենք իրականացնում: Այսինքն՝ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները մարդիկ պետք է կատարեն»:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր ՆվերՄելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուս»-ից դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: