
Դիմակավորված մուտք են գործել առանձնատուն, ծեծել ամուսիններին ու ատրճանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, կոնյակ

Այս գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Վայոց ձորի Գետափ գյուղում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կեսգիշերին դիմակավորված 4 անձ մուտք է գործել Գետափ գյուղում Հովհաննիսյանների առանձնատուն, ծեծի ենթարկել ամուսիններին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, դանակով և ատրճանակով սպառնացել սպանել։ Այնուհետեւ տանտերերին կապել են ննջասենյակում և հափշտակել կանխիկ գումար մոտ՝ 500.000 դրամ, 4 շիշ կոնյակ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։