Բաժիններ՝

Ջրվեժ համայնքի դպրոցներից մեկի տնօրենը յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների 11 մլն դրամ կազմող աշխատավարձերը

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի հասնող աշխատավարձերը։

Յուրացված գումարի չափը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննություն իրականացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31