«Սա արդյո՞ք մեսիջ է, որ գծատերերը հայտ ներկայացնեն, և քաղաքապետարանը հայտնվելով անելանելի իրավիճակում՝ բարձրացնի տրանսպորտի սակագինը»,- հարցադրում արեց Դավիթ Խաժակյանը:
Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այսօրվա դրությամբ Երևանում գրանցված է բնակելի շենքերում տեղակայված և շահագործվող 4642 վերելակ, որից տվյալ պահին վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 2938-ը, որոնցից 62-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Մոտ 500 վերելակի փորձաքննություն այս պահին ընթացքի մեջ է, մինչև տարվա վերջ այն ևս պատրաստ կլինի»:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում, 1941 թ. ծնված Ֆերդինանտ Կ.-ն հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրեն պատկանող մթերային խանութում իր հագի բաճկոնի գրպանից գողացել են 170.000 դրամ, նույն օրը ոստիկանություն չի դիմել, քանի որ գումարի բացակայությունը նկատել է հաջորդ օրը:
«Երբ ձեր ներսի ընդդիմությունն առաջարկներ էր ներկայացնում, այդ կետերը չէ՞ր տեսել, հիմա էլ ասում եք, թե ներսում քննարկել ենք, նոր գնացել փոփոխությունների»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
«Ժողովուրդ, եկեք սթափվենք և տեղական տուրքերի չափերը թողնենք այնպես, ինչպես եղել է, մինչև ԱԺ-ում կլինի համապատասխան փոփոխություն, այնուհետև կորոշենք մեր հետագա քայլերը; Թե չէ այսպես՝ գանձելով ու գանձելով, մենք գործարարին չենք տանելու դեպի զարգացում»,- նշեց Մ. Մանրիկյանը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Երևանու ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը:
Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
«Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կան կետեր, որոնք առնչվում են Սփյուռքին: Սփյուռքի հետ աշխատանքի համար պետք է ունենալ ինստիտուտ, ոչ թե գերատեսչությունների առանձին բաժիններ: Մենք, Սփյուռքի հետ կապված, ունենք հստակ միասնական քաղաքականություն վարելու կարիք»,-ասաց Լևոն Անտոնյանը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 05:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվում է ավտոտեխսպասարկման կետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 24-ին ժամը 18:24-ին տեղեկություն է ստացվել, որ Շահումյանի շրջանի Ծար համայնքի բնակիչ Հակոբ Մուրադյանն անտառից վերադառնալիս ժայռերի արանքում մոլորվել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ:
Ամբողջ աշխարհի կաթոլիկները, ինչպես նաեւ բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետեւորդները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան տոմարին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը:
Ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն:
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով :
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
«Իրավունք» թերթը գրում է. «Տաքսիստները հիասթափված են եւ իրենց խաբված են համարում: Պարզվում է՝ այն, որ ճանապարհային ոստիկանությունը քաղաքում աննկատ էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սա էլ կաշառքի մի ձեւ էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել:
Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի ևս «վշտացնելու» է «Հավանա» համալիրին, իսկ երկարամյա հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Եգանյանի «Օջախը» դուրս կգա պլյուսով: