Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներ կան

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1994 թ.) և «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդը՝ ԻԻՀ քաղաքացի Մամեդ Ռեզա Հասանբեկ Բուրուջերդի, ծնված 1972 թ.):

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Ժ. Ղ.-ն (ծնված 1968 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 2000 թ.), Ս. Ա.-ն (ծնված 1966 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ Ս. Ա.-ն մահացել է:

Բժիշները Ժ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Լ. Ղ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս