Բաժիններ՝

Փրկարար ծառայության տնօրենն այցելել է սահմանամերձ Տավուշ

Դեկտեմբերի 26-ին և 27-ին ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար կազմը՝ ՓԾ տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ, Տավուշի մարզում էր:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունիվ, ստուգայցի նպատակն էր հանդիպել այստեղ տեղակայված Փրկարար ծառայության ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ջոկատների ծառայության ընթացքին, ինչպես նաև Ամանորյա տոների կապակցությամբ շնորհավորել ու նվերներ հանձնել աշխատակիցներին:

Այցի շրջանակներում ստուգվեց անձնակազմի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման կարգը, տարածքների մաքրությունը, անձնակազմի պարտականությունների իմացությունը և դրանց գործնական կատարումը, զենքի և զինամթերքի պահպանման կարգը, սահմանված փաստաթղթերի առկայությունը և ձևակերպման ճշտությունը, հենակետերի սարքավորման համապատասխանությունը, պահպանության, կապի, լուսավորության տեխնիկական վիճակը:

Առկա թերությունների վերաբերյալ տրվեցին ցուցումներ, հրահանգներ տրվեցին տոնական օրերին ծառայության ուժեղացման, կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահանջների պահպանման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31