Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ինչ գործ ունի կոչումների շնորհման հետ։
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:
Հուլիսի 2-ին, ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա:
Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։
Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00 կդադարեցվի ջրամատակարարումը:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։
ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։
Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր:
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:
Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին:
Դեռ չհասած կեռասները ցանկապատի վրա են, երկու օր առաջ տեղացած կարկուտն էլ չի հալվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 03.50-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 41-ամյա Արման Ղ.-ն:
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Անթիլիասում տեղի է ունեցել Հայ մամուլի համահայկական համաժողովի բացման հանդիսությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի նախագահությամբ։
168.am-ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս հայցադիմումն իր տեսակի մեջ զսպող նշանակություն պիտի ունենա, որ վերջապես մարդիկ հասկանան, որ իրենց անհիմն արտահայտությունների համար կարող են նաև պատասխանատվության կանչվել։
Հուլիսի 1-ին, ժամը 04.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդոլֆ Ա.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ԳԴՀ իրավապահ մարմինների կողմից՝ քրեական օրենսգրքի 316 հոդվածի մեղադրանքով (զինված կողոպուտ):