Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ տեղեկություն հայտնվեց, համաձայն որի փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը:
ՀՀ ոստիկանությունը հունվարի 10-ին Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարին ուղղված լայնածավալ միջոցառում է անցկացրել, որի արդյունքում արձանագրվել է ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք՝ փայտանյութ ձեռք բերելու և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 18 դեպք։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի:
Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:
Գեղարքունիքի մարզպետարանում հունվարի 11-ին քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքում, հունվարի 11-ի ժամը 20:30-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
2018 թ. ընթացքում պետական կառավարման մարմինների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացում չի իրականացվել, սակայն միաժամանակ հանրային իշխանության մարմինների 2018 թ. գործունեության արդյունքներով տնտեսված միջոցներն ուղղվել են տվյալ մարմնի աշխատակիցների խրախուսմանը։
Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն:
«Որպես հանրույթ՝ մենք սովոր չենք մեր մեջ ունենալ օտարին և համատեղ ապրել նրա հետ։ Բացի այդ, այստեղ կա ազգի պետություն ունենալու այն տեսլականը, որ պետք է լինի պետություն, որտեղ կարող են ապրել միայն հայերը։ Այս ամենից էլ ելնելով, մենք վտանգ ենք տեսնում և չենք կարող օտարին հանդուրժողականությամբ ընդունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ անդրադառնալով դեպի Հայաստան հնդիկների մեծ ներհոսքին։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին միջնորդությունը ենթակա է պարզաբանման, քանի որ, համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ներման գործը Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ Վարչապետը: Իսկ Վարչապետին այն փոխանցում է ՀՀ Արդարադատության նախարարը:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ:
Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքը կվերականգնվի, սրճարանային բիզնես ծավալողներն արդեն ստացել են ծանուցում:
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր շտապ ճեպազրույց էր հրավիրել՝ ներկայացնելու Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ ընդհանուր իրավիճակը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հունվարի 10-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Վշտունու փողոցի տներից մեկից հիվանդանոց են տեղափոխվել 1937 թ. ծնված Սիլվա Հ.-ն, 1976 թ. ծնված Ժիրայր Յ.-ն, 1981 թ. ծնված Հեղինե Պ.-ն, 2009 թ. ծնված Սիլվի Յ.-ն և 2013 թ. ծնված Զոհրաբ Յ.-ն:
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ու սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձան բացառապես Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:
Ինչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:
Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Էժան աշխատուժի ներմուծումը բերել է նրան, որ ընտրվել է էքստենսիվ զարգացման մոդելի արմատավորումը, որը կանգնեցնելու է ոչ միայն տեխնոլոգիական, այլև՝ ստրուկտուրալ զարգացումը»,- ասաց Հայկ Բալանյանը։
ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն` հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը:
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով.
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել:
Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ անցած գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: