Հունվարի 10-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկանք. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը հունվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
ՀՀ տարածքում, հունվարի 9-ի ժամը 20:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:
Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «2018 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։
«Որոշ ապրանքներ կթանկանան 1-2, 5-10 տոկոսով, որոշների գներն էլ կնվազեն: Մի խոսքով՝ 2020 թվականին թանկացումներ են սպասվում, եթե մինչ այդ քաղաքական փոփոխություններ չլինեն: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, պետք է ենթարկվենք այդ օրենքներին»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր:
Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունվարի 9-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լիսինյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:
Արագածի և Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թալինի տարածաշրջանի Լանջիկի ճանապարհահատվածում ժամը 16:00-ի դրությամբ բուքը դադարել է։
Հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
«Այս պահին Հարկային օրենսգրքով նախատեսված է հարկման ընդհանուր համակարգ, որտեղ աշխատում են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով: Կա շրջանառության հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության և արտոնագրային համակարգ»:
Արդեն մի քանի օր լուրեր են շրջանառվում այն մասին, թե շուտով ազատ է արձակվելու նորանկախ Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով նախ՝ գնդակահարության, ապա՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր: Տարածքները տրամադրվում են վճարովի կամ անվճար հիմունքներով: Հասցեները ներկայացվում են ստորև.
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ՌՈ ներակայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Ախուրյանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել:
Հունվարի 9-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 17-րդ թաղամասի 48 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 9-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: