ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:
ՀՀ ոստիկանություն հունվարի 30-ին ժամը 17:35-ին հաղորդում է ստացվել , որ հունվարի 25-30-նն ընկած ժամանակահատվածում Երևան, Բաղրամյան, 26 հասցեի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի շահագործվող միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են հուշադրամներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ:
Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող…
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից:
«Իրատես» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջեւ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների եւ արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն կա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տեւական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը:
«Ամեն ինչ ենթարկեք կասկածի» (Կարլ Մարքս) կամ «Կասկածը հավատի չափանիշն է» (Զեյմե) արտահայտություններն, իհարկե, կիրառելի և ընդունելի են շատ դեպքերում, բայց՝ ոչ այս:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցով թոքի պերիֆերիկ քաղցկեղ ունեցող անձի խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նա ազատ է արձակվել:
2019թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից:
Հայաստանում այսօր մեծ թափով զարգանում է այլընտրանքային էներգետիկան, ինչը շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ու ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները:
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել ևս երեք անձի ձերբակալելու մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին հունվարի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն:
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն:
Հունվարի 31-ին՝ ժամը 15:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ ԱԻ նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանն ու Իլ դը Ֆրանսը կընդլայնեն միջմշակութային կապերն ու կմշակեն համագործակցության նոր ծրագրեր:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 30-ին աշխատանքային այց է ունեցել Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը:
Երեւանի շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները բողոքում են լարված աշխատանքից, դրա դիմաց տրվող ցածր աշխատավարձից և բժշկական ապահովագրության բացակայությունից:
Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:
«Այո, տեղեկություն եղել է և համաձայնեցվել է, արտոնում եղել է, և մարդիկ իրենք իրենց պարգևատրել են՝ որքան սիրտներն ուզել է: Այլ հարց է, թե ով որքանով է համեստ գտնվել այս հարցում: Նույն կերպ է վարվել քաղաքապետը, որովհետև արտոնվել է: Իսկ տարեվերջին քաղաքապետը կրկնելու է պրակտիկան»:
ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է…