Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Երկրապահ Կամավորական միության աշխատակազմի ղեկավարը հանդիպման ժամանակ վատ է զգացել, հերթական բանախոսին ներկայացնելուց հետո ետնաբեմ է շտապել, ինչից հետո ուշաթափվել է:
Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից:
Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրի հինգ տարածաշրջանում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»:
Ա. Ավետիսյանը նշեց նաև, որ ողջունելի է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հանդես բերելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, դիմել է արհմիությանը։ Կազմակերպությունն էլ, որին առաջին հերթին՝ հետաքրքրում են ԵՊՀ աշխատակիցների շահերը, ուսումնասիրելով Կենտրոնը լուծարելու որոշումը, գտել է, որ այնտեղ տեղ են գտել ընթացակարգային խախտումներ, ու իր անհամաձայնությունն է հայտնել այդ կապակցությամբ։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ վաճառվում է չստուգված միս: Կամ, երբ որ ՍԱՊԾ պետը հայտարարում է, թե կալիումի պերմանգանատով (մարգանցովկա) լվալը ես հեքիաթներ եմ համարում: Դա մսի կեղծիքի ամենատարածված տեսակն է: Որ միսը շատ է մնում արևի տակ, մի տեսակ նեխած հոտ է գալիս, մարգանցովկայով լվանում են, և՛ գույնն է տեղը գալիս, և՛ հոտն է անցնում»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա շարունակում է պաշտոնավարել:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով:
Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Միություն, որը շաղախված է Աստծո օրհնությամբ և սիրով։
Հարցին՝ եթե ընկերությունը աղբահանությունը վատ է կատարում, ինչո՞ւ նրա հետ պայմանագիրը չեն խզում, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հարցին պետք է պատասխանի քաղաքապետարանը, և նկատեց, որ քաղաքապետարանի պատասխանը՝ հարցի հետ կապված, պարզապես զավեշտալի է։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ ոլորտում բոլոր դեպքերի կոծկումը հանգեցնում է հիվանդությունների էլ ավելի տարածման, իրավիճակի ոչ պատասխանատու կառավարման:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ
«Մեր տնօրենն ինձ ասաց, որ Կառավարությունից դիմել են իրեն ու առաջարկել են իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։ Թե կոնկրետ ո՞վ է դիմել, տեղյակ չեմ»։
«Պատկերացրեք, մի շարք միջազգային ներդրողներ ևս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրեն այլ երկրներում մամուլի ասուլիսների և Հայաստանին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ։ Կարծում եմ՝ այդ ասուլիսը չպետք է այնտեղ տեղի ունենա, թող Երևանում պատասխանեն լրագրողների և երևանցիների հարցերին»։
Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհների վրա պետք է ուշադրություն դարձնի ողջ համաշխարհային հանրակցությունը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան, որը վնասվածք է ստացել Մոսկվայի «Ռուսկայա պեսնյա» թատրոնի բեմում, մնում է Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այսօր առավոտյան չեղարկվել է «Austrian Airlines» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Վիեննա թռիչքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` շուրջ 23 հազար ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգեւավճար չեն ստացել։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին, չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով:
«Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է:
«Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»: