Բաժիններ՝

Իննա Չուրիկովան մնում է հիվանդանոցում ծանր վիճակում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան, որը վնասվածք է ստացել Մոսկվայի «Ռուսկայա պեսնյա» թատրոնի բեմում, մնում է Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ ծանր: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հիվանդանոցի տեղեկատու ծառայությունում:

«Առայժմ դուրս գրված չէ, գտնվում է սուր էնդոտոկսիկոզների բաժանմունքում: Նրա վիճակը ծանր է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դերասանուհին զբաղված էր «Պառաված օրիորդը» ներկայացման մեջ Ալեքսանդր Միխայլովի հետ: Վերջինս հայտնել է, որ հուլիսի 18-ին Իննա Չուրիկովան հոսպիտալացվել է ընկնելուց հետո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս