Բաժիններ՝

Երևան-Վիեննա չեղարկված չվերթի ուղևորներին առաջարկվում են տարանցիկ թռիչքների տարբերակներ. «Փաստինֆո»

Այսօր առավոտյան չեղարկվել է «Austrian Airlines» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Վիեննա թռիչքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Երևան-Վիեննա 4։40-ի չվերթը չեղարկվել է տեխնիկական պատճառներով։ Ինքնաթիռն այստեղից չի թռչել տեխնիկական անսարքության պատճառներով։ Դեռ մինչև հիմա էլ այստեղ է», – ասաց Լիլիթ Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ ուղևորների հետ ամեն ինչ լավ է և նրանց ապահովել են սննդով ու ջրով։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Երևան-Վիեննա չեղարկված չվերթի ուղևորներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ հարցն արդեն լուծվում է և իրենց առաջարկում են տարանցիկ չվերթների տարբերակներ. «Ուղևորներից յուրաքանչյուրին մի ուղղություն են առաջարկում։ Քանի որ Վիեննա գնալ չենք կարող, կամ տարբեր ուղղություններ են առաջարկում՝ Մոսկվա, Կիև»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս