Բաժիններ՝

«Երբ ես դիտում էի Ռուսաստանում մոլեգնող հրդեհների մասին վշտալի նորությունները, ես հասկացա, որ դա այն է, ինչը պետք է լինի ամբողջ աշխարհի հոգսը». ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահ

Ռուսաստանում մոլեգնող անտառային հրդեհների վրա պետք է ուշադրություն դարձնի ողջ համաշխարհային հանրակցությունը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեսը:

«Երբ ես դիտում էի Ռուսաստանում մոլեգնող հրդեհների մասին վշտալի նորությունները, ես հասկացա, որ դա այն է, ինչը պետք է լինի ամբողջ աշխարհի հոգսը: Պետք է լինի կոոպերացիա, ավելի շատ երկխոսություն, ավելի շատ կոլեկտիվ գործողություններ»,-ասել է Էսպինոսան՝ հուլիսի 30-ին ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի բանավեճերի հարթակում:

Անտառային հրդեհների դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ Կրասնոյարսկի երկրամասում 99 անտառային հրդեհ է մոլեգնում 1042434 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս