Բաժիններ՝

Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական պատճառներով

Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին, չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ասացին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով:

«Որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին: Դեռևս տեղեկություն չկա և անորոշ է, թե երբ կլինի թռիչքը»,- նշեցին քաղավիացիայի կոմիտեից:

Թռիչքը սպասարկում է «Austrian Airlines» ավիաընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս