Բաժիններ՝

Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին Գերազանցություն տիկին Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Սույն ծրագիրը համադրելով դաշտային տվյալների հավաքագրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ հեռահար զոնդավորումը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), հնարավորություն կընձեռի ստանալ ճշգրիտ և համապարփակ տվյալներ անտառային ռեսուրսների վերաբերյալ՝ ներառյալ անտառածածկույթը, անտառների առողջության վիճակը, կենսաբազմազանությունը և ածխածնի կլանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031