Բաժիններ՝

Շենավանում փորձել են սպանել 3 անձի. «Փաստինֆո»

Լոռու մարզի Շենավան գյուղում նախօրեին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից։

Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելն ու պահելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենավանի երեք բնակիչ` 22, 31 եւ 53 տարեկան անձինք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության ծառայողները հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ։

Կատարված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս