«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց: 4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար, տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի 38/1 շենքի բնակիչներից մեկը:
«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ նրա շաքարային ցուցանիշը 7 էր, բարձրացել է 27: Գրիգորյանն այս պահին 110 միավոր ինսուլին է ստանում, որը մինչև կալանավորումը չի ստացել: Պաշտպանյալս ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք շարունակում են բարդանալ, սակայն միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը ինչ-որ չափով կայուն է պահում»,- նշեց պաշտպանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Ապրիլի 10-ին, ժամը 13:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պետական մարմնի որևէ աշխատակցի ազատելու հրամանի մեջ չի կարող արձանագրվել, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու համար այս կամ այն անձը պետք է ազատվի աշխատանքից»։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում կատարված բնակարանային գողությունը, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները, և ժամկետի մեջ, եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,- ասաց Վանեցյանը:
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ:
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
րթության և գիտության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից երեկ ազատվել է Գյումրու թիվ Աստղիկ Ավետիսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել ապրիլի 2-ին, որից հետո այլևս աշխատանքի չէր ներկայացել:
«Համաներման օրենքի քննարկման ժամանակ, այդ հարցը բարձրաձայնել ենք, և դա կանխատեսելի էր։ Յուրաքանչյուր համաներումից հետո ինչ-որ քանակությամբ անձինք՝ համաներման տակ հայտնված, կրկին վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ, դեռևս չկան դատավճիռներ, և մինչև վերջ սրանք հաստատված չեն։ Սակայն սա գիտությանը հայտնի է»:
Պետական եկամուտների կոմիտեն դեռ վարչապետին չի զեկուցել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հանձնարարեց ազատել նախորդ օրը Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ։
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սարգսյանը հերքեց Սիմոնյանի պնդումը, թե բեթշոփերը փակելով՝ հնարավոր կլինի խուսափել անչափահասների մասնակցությունից։
Ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:
«Երևան իմ սեր» հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շարունակում է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլը:
«Առհասարակ ԱԱԾ-ն նախապես չի ասում իր անելիքների մասին, եթե լինեն նոր ֆեյքերի ձերբակալություններ՝ կիմանաք։ Մարդու անանուն հանդես գալը նրա իրավուքններից մեկն, որը չի կարող որևէ մեկը խախտել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվան նվիրված միջոցառմանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:
«Պարոն Սիմոնյան, խնդրում եմ մի հակասեք ինքներդ Ձեզ: Ես Ձեզ շատ եմ հարգում, Դուք իմ պայքարի ընկերն եք, այդպիսին էլ կմնաք, սակայն ես չեմ կարող իմ խղճի առաջ լինել ազնիվ, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ»:
Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:
Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ երեկվա վարչապետի այցի «հերոսը», այս պահին դիմում է գրում դուրս գա աշխատանքից։ Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումը արգելող օրենքի նախագիծ։
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Նասիբյանը:
Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային ապրիլի 9-ին հոսպիտալացրել են Նյու Դելիում:
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկաններին։
Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է օժանդակության մի քանի տարբերակ: