Բաժիններ՝

«Ես մի բանը մի անգամ եմ ասում». Փաշինյանը պնդում է, որ Նորագավիթի մաքսատան աշխատակիցները պետք է հեռացվեն

Պետական եկամուտների կոմիտեն դեռ վարչապետին չի զեկուցել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հանձնարարեց ազատել նախորդ օրը Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ։

«Ոչ, դեռ չեմ ստացել», – այսօր ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հանձնարարության կատարման մասին արդեն զեկուցել են։

Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930