Բաժիններ՝

«Հոնքը դզելու փոխարեն՝ աչքն ենք հանելու այս նախագծով». Հայկ Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով, վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում:

Ըստ նրա՝ հանրապետության ողջ տարածքում դրանց գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Թե ինչո՞ւ ընդհանրապես չի արգելվում վիճակախաղերի գործունեությունը ՀՀ-ում, Ա.Սիմոնյանը նշեց, որ համացանցի առկայության պայմաններում դա անել հնարավոր չէ, իսկ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Նախագծի համաձայն՝ վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ բյուջեի վրա ազդեցությունը ոչ էական է գնահատվում, և կառավարությունը նախագծի վերաբերյալ ունի դրական եզրակացություն։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ վիճակախաղերի, բուքմեյքերական գրասենյակների աշխատանքը պետք է սահմանափակել, սակայն այս շուկայի մասին համալիր տեղեկատվություն չկա, հայտնի չէ, թե քանի տոկոսն է իրականացվում համացանցի միջոցով, քանիսը՝ բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների)։

Ըստ նրա՝ ռիսկ կա, որ բեթշոփերի ծավալը նվազեցնելու հետևանքով կավելանա առցանց տիրույթի ծավալը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մասամբ կողմ արտահայտվեց նախագծին, սակայն կտրականապես դեմ է բեթշոփերը փակելուն. «Ավելի շատ խաղադրույք կատարվում է օնլայն տիրույթում, քան գրասենյակներում, այսինքն՝ այն հարցը, որ մենք ուզում ենք պայքարել խաղամոլության դեմ այս կետով, դա իր նպատակին չի ծառայելու և ստեղծելու է մոնոպոլ դիրքեր մյուս խաղացողների համար, որի հետևանքով բյուջեն միլիարդների վնաս է կրելու, արդյունքում՝ մենք մեր խնդիրը չենք լուծելու»։

Հ.Սարգսյանն առաջարկեց հանել նախագծի 5.2 կետը (Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները), նաև հանել կազմակերպչի համար սահմանվող 500 մլն երաշխիքը.

«Սա հարցը չի լուծում։ Հակառակը, հոնքը դզելու փոխարեն՝ աչքն ենք հանելու այս նախագծով»։

Սարգսյանը հերքեց Սիմոնյանի պնդումը, թե բեթշոփերը փակելով՝ հնարավոր կլինի խուսափել անչափահասների մասնակցությունից։

Ա. Սիմոնյանը հակադարձեց, որ անչափահասների վերահսկողությունը ոչ թե միջանձնային հարաբերությունների ու բակի մեծահասակների պարսավանքի ձևով պետք է լինի, այլ անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի, որ 21 տարեկան է, ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել, կվերանա նաև «նիսյա» գաղափարը։

Ա. Սիմոնյանը նաև հակադարձեց, որ անչափահասների վերահսկողությունը ոչ թե միջանձնային հարաբերությունների ու բակի մեծահասակների պարսավանքի ձևով պետք է լինի, այլ անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի, որ 21 տարեկան է, ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել, կվերանա նաև «նիսյա» գաղափարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս