Բաժիններ՝

Դալայ-լամային հոսպիտալացրել են Դելիում

Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային ապրիլի 9-ին հոսպիտալացրել են Նյու Դելիում: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով նրա քարտուղար Թենզին Թաքլուին:

«Այսօր առավոտյան նորին սրբությունը տկարութուն զգաց, եւ նրան ուղարկեցին Դելի»,- ասել է նա: Նշվում է, որ բժիշկները Դալայ-լամայի մոտ թոքերի վարակ են հայտնաբերել:
Այս պահին հոգեւոր առաջնորդի վիճակը կայուն է: Նա հիվանդանոցում կմնա մի քանի օր:

Դալայ-լաման XIV դարից համարվում է տիբեթցի ժողովրդի հոգեւոր առաջնորդը: 1959 թվականին նա հեռացել է Չինաստանից եւ այդ ժամանակից ի վեր ապրում է Հնդկաստանում:

1989 թվականին Դալայ-լաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Չինաստանի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ որպես տիբեթցի անջատականների ղեկավարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930