Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր թոռնիկի և ՀՀԿ-ականների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարին, կամ ճի՞շտ է, որ Միքայել Մինասյանը վերադառնում է մեծ քաղաքականություն, ինչո՞ւ ձախողվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», ե՞րբ է խոսելու և այլն, Սերժ Սարգսյանը չպատասխանեց։
Նա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և լրագրողների ուղեկցությամբ հեռացավ՝ ասելով՝ «Բոլորիդ շնորհակալ եմ»։
Զվարթ Խաչատրյան