
Ողբերգական վթարի հետևանքով վարորդը մահացել է. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքնազրկել են ավտոմեքենան: