Բաժիններ՝

«Հրազդանում մեկի հետ դուրս կգամ փողոց, եթե խորովածի համար չկարողանամ միս ճարել, կարտոշկա կուտեմ». Սասուն Միքայելյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամին, նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ իրավիճակ է փոխվել, ամեն ինչ արել է ժողովուրդը և ժողովուրդն էլ այդ օրը տոնելու է, իսկ իշխանությունը պարտավոր է այդ օրը համարել Քաղաքացու օր։

«Կուրսի չեմ, եթե այդքան գումար հատկացվել է, թող ժողովուրդը նորմալ ուրախանա։ Ես սովորական եմ նշելու, Հրազդանում մեկի հետ դուրս կգամ մի փողոց, եթե խորովածի համար չկարողանամ միս ճարել, կարտոշկա կուտեմ։ Էն ժամանակ թվեր էին մսխվում, ոչ մեկը կուրսի չէր, թե ինչ է կատարվում, դուք հլա հետաքրքրվեք, թե Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ ինչքա՞ն գումար է ծախսվել նախորդ իշխանության օրոք։ Հիմա ժողովրդի հետ ուզում ենք մի հատ ժողովրդական միջոցառում կազմակերպենք, նշենք ժողովրդի տարած հաղթանակը»,- ասաց Ս. Միքայելյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս