Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի:

Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ:

Ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Ստամբուլի Շիշհանե հրապարակում «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից մամուլի ասուլիս կկազմակերպվի:

Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930